HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սխալ վարույթ են հարուցել

Բանից պարզվում է՝ «Վեգա» խանութը հայտարարել է, թե 110 տոկոս զեղչ է տրամադրում իր հաճախորդներին, ինչի առթիվ էլ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել այդ խանութի նկատմամբ, որովհետեւ «պարզել է», որ դա անիրատեսական զեղչ է:

«ՉԻ»- Թե ինչ է նշանակում 110 տոկոս չեղչ, երեւի բոլորն էլ պատկերացնում են: Դա նշանակում է, որ եթե այդ խանութից, ասենք, 200 հազար դրամանոց հեռուստացույց են գնում, իրենք դա ոչ միայն ձրի են տալիս, այլեւ դեռ մի բան էլ 20 հազար դրամ են տալիս գնորդին: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, թե ինչու՞ է ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցել այդ «կայֆարիկ» խանութի հանդեպ: 

Վերջին հաշվով եթե պատճառն անիրատեսական թվերն են, ապա կառավարության ցանկացած նիստից հետո պիտի նման վարույթ հարուցվի, ազգային վիճակագրական ծառայությունն էլ օրումեջ պիտի տուգանվի: Էլ չենք խոսում ԿԸՀ-ի մասին, որն ամեն ընտրությունից հետո ակնհայտ անիրատեսական արդյունքներ է ներկայացնում: այնպես որ՝ վարույթ հարուցելու տեղերը շատ են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter