HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում քննարկել է  ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 33 980,7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter