ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահոսքի վտանգ:
ՀՀ ԱԻՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել