Ճանապարհային 7 պատահար, 11 վիրավոր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, իսկ խարդախության 5 և խուլիգանության 2 դեպքն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 8 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 3 և խարդախության 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 4-ը՝ վրաերթ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Զինանոց-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության աշխատակիցները հիշյալ ժամանակահատվածում հայտնաբերել են հակատանկային 1 նռնակ, 3 փաթեթ ամոնիտ, 1-ական ակոսափող ու ողորկափող հրացան և տարբեր տրամաչափի 147 փամփուշտ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են ակոսափող 1 հրացան, 4 ողորկափող հրացան, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 1 պահունակ, 5 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1.5 կգ ամոնալ և տարբեր տրամաչափի 733 փամփուշտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել