HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ

Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41 ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են թեքահարթակներ ինչպես մուտքերում, այնպես էլ շենքերի ներսում: Երևանի քաղաքապետարանի և «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ: Քաղաքապետարանի աջակցությամբ դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաև առարկայական օլիմպիադաներ, որոնց  հաղթողներին պարգևատրել է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել: Կրթության ոլորտում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի  հետ համագործակցության շրջանակներում  այդ քաղաքներից եկած պատվիրակությունները երևանյան դպրոցներում իրականացրել են մի շարք սեմինարներ և դասընթացներ: Իսկ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից Երևանի 3 դպրոցներում բացվել են լինգոֆոնային կաբինետներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է  նաև Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել  բազմաթիվ մշակութային միջոցառումների:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ քաղաքապետարանի ենթակայության  դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ապահովվել են  ջեռուցմամբ: Վերացվել են նաև նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի և այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում:

Հայտնաբերված թերությունների հետևանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ: Մանկապարտեզների գույքի թարմացման և վերանորոգման մասով անցկացվել է նաև մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման ենթարկվեց Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter