HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նախատեսված ծրագրերը իրականացված են». Արամ Հարությունյան

Բնապահպանության նախարարությունում այսօր նախարար Արամ Հարությունյանը ամփոփել է անցնող 2012 թ., խոսել իրականացված գործերի մասին:

Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանական տարին բավականին հագեցած է եղել: ՀՀ պետական բյուջեից ոլորտին տրված գումարը եղել է 900 մլն դրամի շրջանակներում և իրականացվել է 20 ծրագիր: «Մեր ունեցած ցուցանիշներով կարող ենք ասել, որ մեր կողմից նախատեսված ծրագրերը իրականացված են»,- նշել է Արամ Հարությունյանը: Նախարարն ըստ ոլորտների ամփոփել է տարին, ներկայացրել ձեռքբերումները:

Խոսելով Սևանա լճի հիմնախնդիրների մասին՝ նախարարը հայտնել է, որ վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և  2012 թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել:

Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք:

Արամ Հարությունյանի խոսքով «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում  ավարտվել են այցելուների կենտրոնի և վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները և 2012 թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքի և ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում գտնվող այցելուների կենտրոնի, այդ թվում` «Բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման և էկոգյուղի կայացման աշխատանքները:

Ըստ նախարարի բնապահպանության նախարարությունում 2012 թ. առանձնացել է նրանով, որ  2012 թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 115 Սահմանված թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծեր, որոնցից 114-ը էլեկտրոնային տարբերակով. 114-ին տրվել է արտանետման թույլտվություն, իսկ 1-ը  մերժվել է:

Արամ Հարությունյանը որպես կարևոր ձեռքբերում առանձնացրել է թափոնների անձնագրավորման հարցը: 

ՀՀ ԲՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter