HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկների սատկելու պատճառը Հրազդան գետում թունավորումն է

Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել:

Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից,  ջրի նմուշառումներ են կատարել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով:

Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:

ՀՀ ԲՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter