HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի,  առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային:

«Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ, որ գալիք տարին երջանկություն, սեր և համերաշխություն բերի բոլորի ընտանիքներին: Թող 2013-ը բոլոր ոլորտների համար լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների ու վերելքի տարի»,- ողջույնի խոսքում նշել է Տարոն Մարգարյանը:

Երաժշտական արվեստի, գրականության, մշակույթի,  հոգևոր կրթության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում  ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը,  ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, Հայկական Բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների տնօրեն-տեսուչ Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը,  Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև Երևանի հ. 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը և Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Լիլիթ Գիլոյանը` համապատասխանաբար առողջապահության և ուսումնամարզական ոլորտներում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար:

Ոլորտների ևս 20 ներկայացուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի և շնորհակալագրի:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի համար` պարգևատրվածները խոստովանել են, որ մրցանակը պարտավորեցնող է և այսուհետ սիրելի մայրաքաղաքի համար անելու են ավելին:

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում ունկնդրել է նաև մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային մրցույթներում հաջողությունների հասած սաների համերգը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter