HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ. առաջընթացի բացակայության գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է

Դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:         

Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին:        

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ և հանրապետության հետևողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:         

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով արձանագրեց լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշեց դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:

Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր անվանեց ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը:         

Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորպաես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկորւմ ԼՂՀ  ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:         

Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարևորությունը:

ԼՂՀ ԱԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter