HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Լֆիկին և վերջ

Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուոքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

Դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող հազար սիրիահայ ընտանիք կստանա 20-հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող է առևտուր անել: Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից:

Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» առևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը:

Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն' ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթիում», հաճույքով կլսենք այդ բացատրությունը:

Մեկնաբանություններ (1)

GEVORG
ՀՀԿ-ն ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԼԱՎ ԱՎԱՆԴՈՒՅԹ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԱՏՆՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԻՐԵՆՑ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ...ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐԻՆ ՏԵՐ ՉԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԲԱՅՑ ԴԵ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ՍԱՂԻ ԿՈԿՈՐԴԸ ԿԿՐԾԵՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter