HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կոնգրե՞սն էլ գնաց բոյկոտի ճանապարհով

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում երեկ քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ նիստի մասնակիցները քննարկել են նախագահի ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափը:

Քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որը, ըստ Լևոն Զուրաբյանի, որոշակի կոնսուլտացիաներից հետո կհրապարակվի այսօր: Սակայն թերթին հաջողվել է պարզել, որ Կոնգրեսում քննարկումների արդյունքում հանգել են բոյկոտի տարբերակին: Եվ եթե մինչեւ վաղը փոփոխություններ չլինեն, չի բացառվում, որ Կոնգրեսը հայտարարի ընտրությունները բոյկոտելու և որևէ մեկի թեկնածությունը չպաշտպանելու մասին:

Քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից թերթը փորձել է պարզել` եթե ՀԱԿ-ն ընտրի բոյկոտի տարբերակը, հնարավո՞ր է իրենք էլ դուրս գան ՀԱԿ-ի կազմից և պաշտպանեն Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Մակեյանն ասել է, որ Բագրատյանին կամ որևէ այլ թեկնածուի սատարել-չսատարելու հարցն իրենք կքննարկեն հունվարի կեսին կայանալիք իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում և հիմա որոշակի ոչինչ ասել չեն կարող:

Ի դեպ, ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի նիստին Մակեյանը, ինչպես նաև «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը չեն մասնակցել: «Ժողովրդավարական հայրենիք»-ից մասնակցել է կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը, ով, Մակեյանի խոսքով, ներկայացված նախագծին հիմնականում կողմ է արտահայտվել: Սակայն երեկվա ներկայացվածը, Մակեյանի պնդմամբ, վերջնական որոշումը չի եղել: Ավարտուն տեսքով որոշումը կհրապարակվի այսօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter