Հրդեհ «Սեմյորկա» տաքսի ծառայությունում
Այսօր` ժամը 05.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի 65 շենքին հարակից այրվում է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.19-ին, մարվել` 05.37-ին: Ամբողջությամբ այրվել է «Սեմյորկա» տաքսի ծառայության դիսպետչերական կետը` 18 քմ մակերեսով, ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի 63 ՕՕ 060 պ/հ ավտոմեքենայի սրահը և «Կիա» մակնիշի 23 SL 056 պ/հ ավտոմեքենայի հետնամասը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել