HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը` ընտրությանն ընդառաջ

ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ նախագահի ընտրությանն անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը:  

Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրությանն անցկացման բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Անդրադառնալով բնակչության ռեգիստրում անճշտությունների վերացման, ընտրացուցակներում թյուրիմացությունները բացառելու խնդրին` Հունան Պողոսյանը կարևորվեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայությունների աշխատանքն ու մեծ պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանական վերակարգերի ծառայության խնդիրները:

Ընդգծվեց նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում հասարակական կազմակերպությունների, առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական շտաբների և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանն անդրադարձավ օրակարգային մի շարք այլ հարցերի ևս, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter