HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ժամանակին չեն պատժել

Աբովյանցի «Պալաչ» մականունով քաղաքացին, որին է պատկանում «Քինգ գրուպ» ընկերությունը, որոշել է միավորվել «Bus Voyage»-ի սեփականատիրոջ` Հովոյի հետ, և ոչ մի վարորդի թույլ չտալ, որ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Ռուսաստան:

Աբովյանցի Պալաչին և երևանցի Հովոյին հովանավորում է ՃՈ պետ Մարգար Օհանյանը, որին պատկանում է նաև 39 համարի երթուղին և «Անգել» տաքսի սերվիսը:

Բագրատաշենի անցակետում շուրջ երկու շաբաթ է անհասնակալի իրավիճակ է ստեղծվել, և վարորդներին որևէ մեկն այդպես էլ չի կարողանում բացատրել, թե խնդիրը որն է:

Երեկ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները, արձագանքելով հրապարակմանը` «հերոսների» մասով ասացին, որ Պալաչը տարիներ առաջ ձերբակալվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից, խոսքը հայտնի 6-րդ վարչության մասին է: Նրա և ընկերոջ` Վառլամի դեմ գործ է հարուցվել կեղծ «Ջերմուկի» շշալցման փաստով: Ի դեպ, հետո գործը «սարքվել» է, և նրանք այդպես էլ որևէ պատասխանատվություն չեն կրել: Պալաչն ու Վառլմը հիմա քաղաքում մեծահաուստի համբավ ունեն, և նրանցից վերջինը առևտրի կետեր ունի «Սուրմալու» տոնավաճառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter