Արման Մելիքյանը որոշել է առաջադրվել
Արման Մելիքյանը րոպեներ առաջ հայտարարեց 2013-ի փետրվարի 18-ին նախագահի ընտրությանն իր առաջադրման մասին:
«Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունում ատաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու»,- նշում է Արման Մելիքյանը:
Արման Մելիքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր առաջադրումը վերջնական է եւ վաղվանից սկսելու են փաստաթղթերի ներկայացման գործընթացը:
«Մենք առաջիկայում մամուլի ասուլիս ենք հրավիրելու եւ բոլոր լրատվամիջոցներին ներկայացնելու ենք մեր ծրագրերը: Այդ առումով որեւէ լրատվամիջոցի նախապատվություն չենք տա»,-ասաց Արման Մելիքյանը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանին որպես այլընտրանք ինչու առաջադրված թեկնածուները չմիավորվեցին, Արման Մելիքյանը պատասխանեց. «Միավորումը անհնար էր, իսկ ես բոլոր թեկնածուներին հաջողություն եմ մաղթում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել