HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս 2 միկրոավտոբուսային երթուղի փոխվել է ավտոբուսայինի

Մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողության ավտոբուսներով փոխարինելն էր: Ըստ այդմ,  նախատեսված էր նաև  երթուղիներ շահագործել մասնավոր ներկրումների հաշվին: Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո այս տարի առաջին անգամ, «Հայր և որդի Մկրտչյաններ» ընկերության  ներկրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղևորների համար հարմարավետ երթևեկության սահմանված չափանիշներով:

Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողության ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակատվածում շարունակական բնույթ կկրեն: Մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով: Այսուհետ չինական ավտոբուսներով կսպասարկվի նաև թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը  վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի  փոփոխության, կունենա  13 համարանիշը:  Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը`մինչև ժամը  02:00-ն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter