HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևատրվել են «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագուն ձևավորում» անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից  ու  անհատ քաղաքացիներից  ընտրվել են լավագույնները:  

Լավագույն տոնական ձևավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առևտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա Գրուպ» ընկերությունը, Արևիկ Ուդումյանի բնակարանի պատշգամբը, Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 36գ հասցեի բակային տարածքը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաև «Պասկալ և Դիոդատո» ընկերությունը՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած ամանորյա  տոնավաճառի և Ավան վարչական շրջանի թիվ 55 մանկապարտեզը՝ ամանորյա խորհրդանիշի լավագույն բեմականացման համար: Բոլոր հաղթողներին պարգևները հանձնել է Երևանի  քաղաքապետ  Տարոն Մարգարյանը:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի ձևավորման գործում ակտիվ մասնակցության համար և վստահեցրել, որ քաղաքապետարան-բնակիչ-մասնավոր հատված համագործակցությունը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի հանդեպ դրսևորած ձեր սրտացավ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել ու, վստահ եմ, որ ձեր օրինակը վարակիչ կդառնա բոլորի համար: Ձեր վերաբերմունքով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Երևանը բոլորիս տունն է ու բոլորս ենք պարտավոր մեր նպաստը բերել մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն մրցույթի մասնակիցներն ու հաղթողները, ինչը կլինի մեր բոլորի հաղթանակը»,-շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և ջերմ խոսքերի համար` մրցույթի հաղթողներն իրենց հերթին վստահեցրել են, որ հաճույքով են մասնակցել մայրաքաղաքի տոնական ձևավորմանն ու իսկապես զգացված են, որ քաղաքապետարանը գնահատել է սիրելի քաղաքի նկատմամբ դրսևորած իրենց անշահախնդիր վերաբերմունքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter