Հանդիպում պաշտպանության նախարարությունում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջև, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու և դրանց համարժեք արձագանքելու նպատակով:
Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջև փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու և համապատասխան գործակցություն սկսելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել