HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ավելանում է վագոն-տնակներում բնակվող ընտանիքների քանակը (վիդեո)

Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված: Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված չեն երկրաշարժի հետևանքով անօթևան և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքերը քանդվում ու ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտդրված դուրս են գալիս այդ կիսախարխուլ բազմահարկերից և տեղափոխվում են բնակվելու վագոն-տնակներում: Ստացվում է, որ Գյումրիում տնակները պակասելու փոխարեն ավելանում են:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Ամանորի նախաշեմին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և Երևանից գորրծարարներ Արմանի, Արմենի և նրանց ընկերների կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ:

Այս տեսանյութը պատմում է վարձով բնակարանից քաղաքի ծայրամասային տնակային ավաններից մեկում մոտ մեկ ամիս առաջ տեղադրված տնակ տեղափոխված 18-ամյա միայնակ մայր Հասմիկ Մինասյանի ապրելակերպի մասին:

Հասմիկը տնակում բնակվում է 2-րդ կարգի հաշմանդամ մոր և մեկուկեսամյա երեխայի հետ: Թեև նրանց տնակում չկան կոմունալ պայմաններ, այդ թվում՝ ջուր և կոյուղի, ինչպես նաև տնակը չունի անգամ ժամանակավոր հասցե, սակայն նրանք ուրախ են, որ, ի վերջո, իրենց հաջողվել է ձեռք բերել կացարան, թեկուզև ժամանակավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter