Ամանորյա ներկայացումների անվճար դիտումներ` սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սիրիահայ և հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 750 երեխաներ հյուրընկալվել են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:
Երեխաները հնարավորություն են ստացել դիտելու «Չիպոլինոյի զվարճալի արկածները» ամանորյա մանկական ներկայացումը:
«Մայրաքաղաքի տարբեր դպրոցներում ու «Կիլիկյան» վարժարանում սովորող թվով 395 սիրիահայ աշակերտ, նաև քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցների 305 և «Փրկություն» ՀԿ կողմից կրթություն ստացող ևս 57 երեխա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել են անվճար դիտումներին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետի կողմից բոլոր երեխաները ստացել են խորհրդանշական նվերներ: Փոքրիկներից շատերը երևանյան թատրոնում առաջին անգամ են եղել և հիացմունքով նշել են, որ հետագայում ևս անպայման այցելելու են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել