Անհատական ծածկագրերով ծրարները՝ արտգործնախարարության ներկայացուցչին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ 35 երկրներում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ընդհանուր թիվը 243 է:
Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև ԿԸՀ կողմից հրապարակված ուղեցույցը` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի եվ ժամկետների վերաբերյալ:
Ուղեցույցը, ինչպես նաև Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը զետեղված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:
ԿԸՀ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել