HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքրիկների ամանորյա երազանքներն իրականություն են դարձել

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկները, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ:

Երևանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  և խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես Բունիաթյանին և նրա զարմիկին`4-ամյա  Հակոբին, ում փոխանցվել է նամակում նշված հեծանիվը, իսկ Հովհաննեսին`խոստացված համակարգիչը:

Իրականություն են դարձել նաև իննամյա Էրիկայի և չորսամյա Ալեքսի երազանքները: Նրանց համապատասխանաբար հանձնվել են անվավոր չմուշկներ և ավտոմեքենաների հավաքածու: Իսկ Ալավերդյան քույրերը` Մարինան ու Նատալին, Ձմեռ պապին ուղղված և  Երևանի քաղաքապետին հասցեագրված իրենց նամակում խնդրել էին խոհանոցային սպասք, նկարչական պարագաներ  ու տիկնիկներ:

Բնականաբար, իրականություն է դարձել նաև քույրիկների երազանքը: Երևանցի փոքրիկներին այցելած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նաև հաճելի ժամանց են ապահովել երեխաներին և այլ հաճելի անակնկալներ մատուցել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter