HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «2012թ. խնդիրներ ու բացթողումներ շատ են եղել, որոնք պետք է լուծում ստանան»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ամփոփելով մարդու իրավունքների հետ կապված ձեռքբերումներն ու խնդիրները, նշեց, որ 2012թ. խնդիրներ ու բացթողնումներ շատ են եղել, որոնք պետք է լուծում ստանան: 

«Դրանք հիմնականում կապված են դատաիրավական բարեփոխումների հետ: Դրա վերաբերյալ արդեն կոնկրետ ժամանակացույց ունենք, որը ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրն է: Հուսով եմ, որ 2013 թվականի կհասցնենք ականատեսը լինելու այնպիսի բարեփոխումների, որ շատ խնդիրներ արդեն լուծված կլինեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը: 

Պատգամավորի խոսքերով` 2012թ. մարդու իրավունքների պաշտպանության առումով ամենակարեւոր առաջընթացը «Մատաղիսի» գործով կայցված արդարացման դատավճիռն էր:

«Այդ վճռին, եթե անգլերեն լեզվով գնահատական տալու լինեմ, ինչպես Արեւմուտքում են ասում, պետք է ասեմ՝ «groundbreaking judgement» էր, որը կարող է նոր նախադեպեր ծնել մեր դատական համակարգում»,- ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter