HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարարությունում նախօրեին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական և զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է  անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդման, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված քայլերին, 2012 թվականի գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում գրանցած առաջընթացին:

Անցնող տարվա կարևոր միջոցառումների թվում առանձնացվել են ՀՀ տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները` ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիս ամսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբեր ամսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, հոկտեմբեր ամսին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների` զինված ուժերի կիրառման փուլը և դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը հատկապես կարևորվել է համաժողովրդական բանակ գաղափարի ձևավորման առումով: Այդ զորավարժությանը մասնակցել են պետական բոլոր կառույցները և գերատեսչությունները:

Նախարարը կարևորել է նաև զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված մեթոդական պարապմունքները, հավաքները: Բոլոր այս միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով և մեծ դեր են կատարել գործնական ունակությունների ու հմտությունների կատարելագործման առումով:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր:

Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են  գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter