HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը 2012-ին. ավելի քան 68 հազար 700 կրակոց հայ դիքապահների ուղղությամբ

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` 2012թ. ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14 հազար անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68 հազար 700 կրակոց:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաև կանխարգելիչ գործողություններ և ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter