HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սանտա Կլաուսը հայկական արմատներ ունի. ազգագրագետ

Ազգագրագետ, պատմաբան Ռաֆայել Նահապետյանը մի շարք դիտարկումներով ներկայացնում է Նոր տարվա խորհուրդը և ամանորյա ծեսերը: Ըստ նրա` արևմտյան շատ երկրներում ամանորյա խորհրդանիշ համարվող Սանտա Կլաուսը ազգությամբ հայ է:

Սանտա Կլաուսը կամ, ինչպես ավելի ճիշտ կլինի ասել` Նիկողայոս Սքանչելագործը, ծնվել է 280 թվականին, ըստ ավանդության, նրա արմատները հայկական են. նա հույն Եպիֆանի և հայազգի Նունեի որդին էր: Եվրոպայում նրա այցը հաճելի իրադարձություն էր համարվում ընտանիքների համար, քանի որ Սանտան բժշկում էր մարդկանց:

Ամանորյա մյուս հայտնի կերպարը` Ձմեռ պապը (կամ «Դեդ մորոզը») «եկել» է Ռուսատանից 1920 թվականին. մինչ այդ նա Ռուսաստանում էր հաստատվել Գրիգորյան տոմարով 1918 թվականին: Ձմեռ պապի կերպարը սկզբում ներկայացվում է իր անվանը հատուկ խստաշունչ երանգներով. երբ նա գալիս է, ամենուրեք սառնամանիք է տիրում, շրջապատը և մարդիկ սառչում են, հետո պապը բարիանում է, և նրա այցը ուրախացնում է հատկապես մանուկներին:

Հայկական իրականության մեջ ևս եղել է համարժեք կերպար: Խոսքը Սահակ Պարթևի մասին է, ով, լինելով սուրբ, հրաշքներ է գործել Ամանորին, և նրա այցը մանուկների համար մեծ ուրախության առիթ է եղել:

Զարդարված եղևնին որպես ամանորյա խորհրդանիշ սկսել է գործածվել Գերմանիայում 1886 թվականից: Տոնածառի ծեսը կապում են Թովմաս Լյութերի անվան հետ: Հայ մատենագրությունից և գրականությունից իմանում ենք, որ մեզ մոտ որպես տոնածառ ծառայել է ձիթենու ճյուղը, որը զարդարվել է մոմերով և ընդեղենով:

Հայերի համար մինչև քրիստոնեություն ընդունելը տարվա սկիզբ է համարվել նավասարդ ամիսը. այդ ամսին է դյուցազն Հայկն իր սակավաթիվ յուրայինների հետ հաղթել Բելի զորքերին:

Վերոգրյալը ներկայացնելուց բացի՝ ազգագրագետ Նահապետյանը միաժամանակ շեշտում է, որ Ամանորը ընտանեկան և հանրային մեծ նշանակություն ունեցող տոն է, իսկ ամանորյա առատ սեղանը հեղինակության հարց է, որը, սակայն, այժմ վերածվել է մրցավազքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter