HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Խալաֆյանի գործով` համաներումներ

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 8 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ համաներման հիման վրա պատժի չկրած մասը կրճատվեց 1/3-ով;

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր անցյալ տարվա ապրիլի 13-ին գողության կասկածանքով իրենց վարչական շենք բերման ենթարկված Վահան Խալաֆյանի ինքնասխանության գործով:

2 տարով պայմանական ազատազրկման դատապարտված ոստիկանության օպեր-լիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառվեց:

Վերաքննիչ բողոք բերած տուժող կողմը վիճարկել էր նաև օպեր-լազորներ Գարգիկ Դավթյանի և Գագիկ Ղազարյանի արդարացնող վճիռները: Դատարանը թողեց դրանք անփոփոխ: 

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
պայմանական ազատել էին, էլ համաներում ինչինա պետք... սենց որ շարունակվի մի երկու տարուց գովասանագիր էլ կտան՝ հանցավորության դեմ ակտիվ պայքարի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter