HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաշքները մեր կյանքը իմաստավորում ու լուսավորում են

Սրտիս ու հոգուս խորքից ցանկանում եմ մեզ իբրև՝ մարդ/անհատներ և իբրև՝ հավաքականություն մեր մեջ սերմանել կյանքի ու ստեղագործականության ԴՐԱԿԱՆ ՈԳԻՆ: Այն չեզոքացնում ու հակակշռում է՝ ատելությունը, թշնամանքը, հատվածականությունը և պատերազմը` լինի դա ներքին կամ արտաքին, լինի դա զենքով կամ խոսքով: Որևէ պատերազմ քայքայիչ է ու կյանքի ու արարչության դեմ. ոչ մի պատերազմ վերածնունդ ու կյանք չի պարգևում. պատերազմը վերջին լուծումն է և գալիս է անճարությունից: ՄԻԱՅՆ դրական ու արարող ՈԳԻՆ է որ վերածնում է, ազատագրող կյանք ու ապահովություն է պարգևում:

Այս հիմնական փոփոխությունների ու անորոշությունների ժամանակաշրջանին, երբ փլուզվում են կառուցվածքային դրույթներ ու մշակութային կարծրատիպեր համամարդկային իմաստով, բայց մանավանդ մեր հայ իրականության ներսում, ես ցանկանում եմ մեզ դրական ու ստեղծագործական հզոր լիցք և ոգու սերմանում որպեսզի ՈՒԶԵ՛ՆՔ իրար հետ գոյակցել ու ԱՊՐԵԼ: Մենք ԱՊԱՀՈՎ ենք և Հայաստանը ԱՊԱՀՈՎ է միայն, երբ ունակ ենք իմաստուն և համարձակ թռիչք կատարել ու արարել՝ ազատության, արդարության և արժանապատվության/համերաշխության տարածքում: Ցանականում եմ, որ իրար բզկտելու կամ մրցակցելու հեշտ ու ժառանագած բացասական մշակույթի փոխարեն, մարդկային ու ազգային այս նոր ժամանակաշրջանի սկզբին՝ ամենայն իմաստությամբ, ողջամտությամբ ու համարձակությամբ մեր հոգևոր ու մտավոր ներուժն ու ուժը հզորացնենք ու մոբիլիզացնենք ՀԱՆՈՒՆ կյանքի, ՀԱՆՈՒՆ միմյանց հետ ազատ, արդար ու համերաշխ ստեծագործ գոյակցության: Դարերից հետո մենք ունենք այդ հրաշալի հնարավորությունը մեր և մեր սերնդների համար:

Շնորհավոր նոր տարին և մեր նոր ծնունդը: Հրաշքները մեր կյանքը իմաստավորում ու լուսավորում են: Ցանկանում եմ որ մենք առանձին և միասին ընդհառաջենք ու ճաշակենք այն հրաշքները որին արժանանում ենք ......

Արմինէ Առաքելեան, Հայաստան, 29.12.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter