Թեկնածուները գովազդային վահանակների հայտեր կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուները կամ թեկնածուների լիազոր ներկայացուցիչները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը` 18.00-ն:
Հայտի ձևը և վահանակների քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել