HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊԲ հրամանատարի ամանորյա ուղերձը

ՊԲ սիրելի զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ.

Ավարտին է մոտենում ևս մեկ՝ ստեղծագործ աշխատանքի և բանակաշինության ձեռքբերումներով հարուստ տարի: Չնայած աշխարհաքաղաքական լարված իրադրությանը, այն մեզ համար առանձնացավ այնպիսի հաջողություններով, որոնք առավել ամրապնդեցին մեր դիրքերը տարածաշրջանում և ստեղծվեցին պայմաններ հավանական պատերազմի դեպքում հակառակորդի նկատմամբ մեր հերթական հաղթանակները ապահովելու համար:

Անցնող տարում շարունակեց աճել ՊԲ մարտունակությունը, բարձրացավ հրամանատարների և շտաբների պատրաստությունը, կատարվեցին մեծածավալ աշխատանքներ մարտական հերթապահության կատարելագործման, զորքերում կարգապահության ամրապնդման, մարտական պատրաստության բարելավման և մյուս բոլոր ուղղություններով:

Հատկանշական է, որ 2012թ. բանակի համար մեկնարկեց մայիսյան մեծ զորահանդեսի նախապատրաստմամբ, իսկ ապա նաև փայլուն անցկացմամբ և եզրափակվեց Պաշտպանության բանակի ուժի և հզորության մասին վկայող մեկ այլ խոշոր միջոցառմամբ՝ բանակի հարվածային խմբավորումների հետ անցկացված լայնամասշտաբ զորավարժությամբ: Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք արձանագրել, որ 2012 թվականին Պաշտպանության բանակը հաջողությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները և ապահովել մեր պետության և ժողովրդի անվտանգությունը:

Թույլ տվեք բանակի հրամանատարության և անձամբ իմ անունից շնորհավորել ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին և մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք և արդյունավետ ծառայություն: Թող 2013 թվականը մեր պետության, բանակի և ժողովրդի համար լինի խաղաղության և հետագա հզորացման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեկնաբանություններ (1)

Մլեհ
Ի սրտէ Շնորհաւոր Նոր Տարի և Սբ. Ծնունդ կը մաղթեմ Արցախի ՊԲ և Հայոց Բանակի բոլոր հայկազուն շարքային զօրականներուն (ներառեալ` առիւծ-որդիիս), սպաներուն, հրամանատարներուն և մեր զոյգ Պաշտպանութեան Նախարարներուն: Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. Ձեզի մեզի մեծ Աւետիս: Թող ձեր բազուկները պի՛նդ ըլլան, թուրերը` հատու, յաւիտեանս-յաւիտենից ամէ՛ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter