HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Իր օգնականի պաշտոնը Վանաձորի քաղաքապետը մորաքրոջ տղային տվեց

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը «Հետքին» հայտնեց, որ քաղաքապետարանում նոր նշանակումներ կկատարվեն ավագանու որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ օրենքով` համայնքային ծառայության հաստիքների մասով այն ուժի մեջ է մտնում դրա վերաբերյալ տարածքային կառավարման նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո: 

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմում հաստիքների, հաստիքային միավորների և դրույքաչափերի վերաբերյալ փոփոխության համաձայն`նախկին 9 հայեցողական պաշտոնների փոխարեն ավագանու որոշմամբ հաստատվել է 7-ը.  կրճատվել են քաղաքապետի 2 խորհրդականներից 1-ի, 5 օգնականներից 3-ի հաստիքները, ավելացել են 2 նոր` քաղաքապետի մամուլի քարտուղարի և ռեֆերենտի հաստիքները:

Հայեցողական պաշտոններում աշխատավարձի զգալի փոփոխություն է կատարվել քաղաքապետի խորհրդականի հաստիքում` 120 հազարից դառնալով 200 հազար դրամ:

Հայեցողական պաշտոններում արդեն նշանակումներ են եղել. Նորիկ Սարդարյանը վերանշանակվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ քաղաքապետի օգնականի պաշտոնն զբաղեցրել է քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ տղան`Էդիկ Հովսեփյանը: Վերջինս Լոռու մարզպետարանում լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն էր մարզպետ Հենրիկ Քոչինյանի օրոք, այդ ընթացքում նաև կոորդինացնում էր «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը: Վարում է Armweeklynews էլեկտրոնային թերթը: Էդիկ Հովսեփյանի կինն էլ` Մարինե Չատինյանը, Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում է աշխատում:

Մեկնաբանություններ (4)

Էդիկ Հովսեփյան
Շանորհակալ եմ իմ վաղեմի ընկեր Էդիկ Բաղդասարյանից և Հետքի խմբագրակազմից իմ նոր նշանակմանն անդրադառնալու համար: Փոքրիկ ուղղում . ես Լրատավության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ եմ եղել նաև մարզպետ Արամ Քոչարյանի օրոք և համակարգել եմ նաև արտաքին հարաբերությունները և կրոնական կազմակերպությունների հետ հարցերը
kara
Այդ պաշտոնների համար գրագետ մարիկ են հարկավոր, ոչ թե ծանոթ-բարեկամ:
Gayane
Լոռու մարզպետարանում ու Վանաձորի քաղաքապետարանում մնաց միայն սփյուռքի նախարարություններ բացեք:
Լոռեցի կոմունիստ
Գլուխդ մեռնի ՍՈՎԵՏ! Էնքան գրեինք Մոսկվա, մինչեւ հարցերը կարգավորվեր! Վերջը պիտի հասցնեք այդ օրին, այնքան զզվեցնեք, որ ասենք՝ - դուք էլ, ձեր գեղի անկախությունն էլ: Ավելի լավ չէ գլխներիս մի ծանր գավազան լինի` ծաղր ու ծանակի փոխարեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter