
22 տարի բանտում գտնվող Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում` Ամանորի գիշերը
Այս մասին ֆեսյբուքում գրել է լրագրող Զարուհի Մեժլումյանը: «Ցմահ դատապարտյալներից, 22 տարի բանտում գտնվող Մանուկ Սեմիրջյանը մահացել է դատապարտյալների հիվանդանոցում Ամանորի գիշերը, համակարգը, իհարկե, հանգստանում էր, ու լուր չի տարածել: Լուրն ինձ հայտնեց նրա քույրը, ով նրա միակ մոտ հարազատն է /Մանուկը չուներ իր ընտանիքը/: Մանուկը նորանկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտվածներից էր, դատապարտվել էր 1991 թ-ին՝ մեղադրվելով 2 և ավելի անձանց սպանության մեջ, մեղքն ընդունել էր: Սակայն 20 տարի անց դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, սակայն դատարանը մերժել էր, դատավարություններին մասնակցում էի, դատախազն ասաց. «20 տարի փակ ռեժիմում ենք պահել, ոնց միանգամից բաց թողնենք»: Հետաքրքիր է, երբ պատժի կրման 15 տարին լրացել էր, համակարգը չգիտե՞ր, որ մի օր էլ 20-նն է լրանալու: Ինչևէ, 21 տարի անց նրան տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ՝ կիսափակ ռեժիմ: Ի դեպ, Մանուկ Սեմերջյանի ստամոքսը պատժի կրման տարիներին, բանտային պայմանների ու բալլադ(վռիկ) կոչվածի շնորհիվ մի քանի անգամ վիրահատվել էր: Մահվան պատճառները դեռ ստուգվում են:
Նորից ու նորից հարց համակարգին՝ ի՞նչ է անում պետությունը 20 տարի, որ հասարակություն վերադառնա մտքով, հոգով ու մարմնով առողջ մարդ... էս հարցը տարիներ շարունակ տալիս եմ, ոչ մի պաշտոնյա դեռ չի պատասխանել իմ հարցին»,- գրել է Զ. Մեժլումյանը:
Այս վիդեոյի վերջին մասում Մանուկ Սեմիրջյանն է խոսում:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել