
Նախատոնական օրերին սուպերմարկետները գերշահույթներ են ունեցել
Ահա և վերջանում են դեկտեմբերի 29-ին սկսված ամանօրյա ոչ աշխատանքային օրերը: Ըստ էության՝ նոր տարվա և սուրբ ծննդյան տոները մեր երկրում տևեցին 10 օր այն ժամանակ, երբ այլ երկրներում, որպես կանոն, այդ տոներին հատկացվում է 2-3 օր: Նման տևական տոների նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանինն է, ով, կարծես թե, պետք է որ տեղյակ լինի միջազգային ավանդույթներից:
Համաշխարհային գրականության դասականներից հիշում ենք, թե ինչպես էին հին աշխարհում և միջնադարում մեծահարուստները սիրում քեֆ անել և, իհարկե, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները ավելացրել են ոչ աշխատանքային օրերը քեֆ անելու սեփական (միջնադարյան) ցանկությունները բավարարելու համար:
Սակայն, եթե հաշվի առնենք, որ իշխանավորները ցանկության դեպքում առանց խոչընդոտների աշխատանքային օրերով էլ են կարող քեֆ անել, կհասկանանք, որ պատճառներն այլ են: Իշխանությունները, նույնիսկ տնտեսության զգալի մասին 10-օրյա «կանգառի» գնով ցանկանում են, որ ամբողջ ազգը «7 օր և 7 գիշեր» քեֆ անի, իսկ այդ քեֆից կշահեն սննդամթերք արտադրողները, ներմուծողները ու վաճառողները:
Սուպերմարկետների դրամարկղերը
Իհարկե, ամանօրյա այս տոները ավելացնում են սննդմաթերքի բիզնեսի ոլորտում գործող բոլոր բիզնեսների շահույթները: Սակայն այդ շահույթների առյուծի բաժինը ընկնում է մեծ բիզնեսի վրա… Պահածոների գործարաններ, ներկրող ընկերություններ, սուպերմարկետներ և այն: Իսկ մեծ բիզնեսը, հիմնականում, մեր երկրում պատկանում է հենց իշխանավորներին (օլիգարխներին):
Եկեք տեսնենք, թե որքա՞ն է այդ մեծ բիզնեսի գերշահույթը նախատոնական օրերին:
Ըստ տարբեր ցանցերում աշխատողների` երևանյան սուպերմարկետների մեկ դրամարկղը, սովորոկան օրերին, տալիս է 1-2 միլիոն, իսկ (դեկտեմբերի վերջին շաբաթը) նախատոնական օրերին` 15-20 միլոն դրամի եկամուտ:
Բացի այդ, չափսերով մեծ սուպերմարկետներում սովորական օրերին աշխատում է դրամարկղերի ընդհանուր քանակի շուրջ 15-20 տոկոսը (գիշերները` էլ ավելի քիչ) ի տարբերություն տոնոկան օրերի, երբ աշխատում են անխտիր բոլոր դրամարկղերը:
Այսպիսով, եթե մեկ դրամարկղի միջին օրական հասույթը մինչև 10-12 անգամ ավելի է, իսկ աշխատող դրամարկղերի քանակը` 5-6 անգամ ավելի, ապա ամբողջ սուպերմարկետի օրական հասույթը նախատոնական օրերին առնվազն 50 անգամ ավելի մեծ է, քան սովորական օրերին:
Եթե հաշվի առնենք, որ նախատոնական օրերը 7-ն են, ապա կստանանք, որ 7 օրում սուպերմարկետն ունենում է այնքան հասույթ, որքան ստանում են 50*7=350 օրերի (այսինքն՝ մեկ տարվա) ընթացքում:
Այսպիսով, մոտավոր հաշվարկով սուպերմարկետները դեկտեմբերի վերջին շաբաթում աշխատում են այնքան գումար, որքան տարվա մնացած օրերի ընթացքում… Այսինքն, ազգի ամանորյա քեֆը կրկնապատկում է սուպերմարկետների և իրենց հիմնական մատակարարների շահույթը:
ՀՀԿ պատգամավորները
Իսկ այդ ահռելի ամանորյա գերշահույթ ունեցող մեծ սուպերմարկետներից հիմնականները, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում են ԱԺ հանրապետական խմբակցության անդամներ Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին… Բնականաբար, նույն հանրապետական կուսակցությանն են պատկանում սննդամթերքի հիմնական արտադրողներն ու ներմուծողները:
Այսինքն, կարելի է հանգիստ խղճով եզրակացնել, որ ՀՀԿ անդամ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ-ական կառավարությունը, սահմանելով այսքան երկար ամանորյա ոչ աշխատանքային օրեր, պարզապես սպասարկել են իրենց կուսակից-օլիգարխների շահերը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել