HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական միջոցառումներ` Ազատության հրապարակում

Մայրաքաղաքում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Այդ համատեքստում, 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաև մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված  խմբեր, ինչպես նաև մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:

Այս օրերին նախատեսված են նաև մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաև ցուցադրական ելույթներ`պատանի գեղասահորդների մասնակցությամբ:

Ի դեպ, հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի և պարի  համույթների մասնակցությամբ:

Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter