
Ստորագրահավաք սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք՝ հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ՝ առնվազն սիրիահայ փախստականների համար:
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է սեղմել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C հղումը և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը:
Ստորագրահավաքին մասնակցելով՝ մենք կրկնակի կրճատում ենք սիրիահայերի՝ Հայաստան գալու դժվարությունները, քանի որ այսօր սիրիահայերը անցնում են կրկնակի երկար ճանապարհ, մտնում են իրենց համար բացարձակապես անծանոթ և անցագիր պահանջող Վրաստան:
Բաց սահմանի դեպքում հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալով ուշ երեկոյան հասնել Երևան:
Ահա ստորագրահավաքի հայտարարության (դիմումի) տեքստը.
Մենք,՝ Օբամայի ադմինիստրացիային ուղղված ստորագրահավաքի մասնակիցներս, խնդրում ենք՝
Կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը՝ Սիրիայից փախստականների համար
Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:
500.000 փախստական փախչելով փրկվել է պատերազմից ու մահից... Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա:
Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:
Սիրիայում բնակվում է 200.000 հայ, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ:
Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար:
Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (առնվազն փախստականների համար)՝ առանց որևէ նախապայմանների:
21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:
Ստորագրահավաքը տեսնելու համար սեղմեք https://petitions.whitehouse.gov/petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C?utm_source=wh.gov&utm_medium=shorturl&utm_campaign=shorturl
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել