HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատյանը ֆեյսբուքցիների օգնությամբ ընտրել է 29 կարգախոս

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է  նախընտրական կարգախոսները:

«Հարգելի բարեկամներ։ Կարգախոսների մասով հրաշալի աշխատանք կատարեցիք։ Ես ստացել եմ 82 կարգախոս։ Դրանցից այսօր ընտրել ենք 29-ը»,- նշել է Հ. Բագրատյանը:  

Հրանտ Բագրատյանի նախընտրական կարգախոսներեն են.

Ընդամենը 100 քայլ,

Ես ձեզ աշխատելու հնարավորության կտամ,

Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում,

Արժանապատիվ կյանք Հայաստանում,

Ոչ մի քայլ հետ՝ ետևում Հայաստանն է,

Հավասար հնարավորություններ, աշխատանք, բարեկեցիկ կյանք,

Միասին փոխենք համակարգը,

Դու ունես ընտրություն,

Ապրել հնարավոր է, ձեզ մի կործանեք,

Հրանտ Բագրատյան. և օլիգարխիան հանձնվում է,

Սա դեռ Հայաստանի վերջը չի,

Ազատություն, արդարություն, արժանապատվություն,

Արժանապատիվ և ստեղծարար Հայաստան,

Back to the future, By one vote for 20$, get one for free,

Մեջք մեջքի որ տանք, Սերժին շուռ կտանք,

Հայաստանը դարձնենք Հայրենիք,

Հայաստանը միայն Երևանը չէ,

Վերացնենք արդարության և արդարադատության միջև եղած անջրպետը,

Ապրենք առանց պարտքերի,

Քվեարկիր հեռացածների վերադարձի համար,

Կիսատ չթողնենք սկսած գործը,

Բավ է նվնվալ, գործ է պետք անել,

Առողջ տնտեսություն, արդար հասարակություն,

Խոսքերն ավելորդ են, գործել է պետք,

Սկսենք նորից,

Հարկվելու են բոլորը,

Բանկային ռիսկերը՝  նաև բանկերին,

Բանկերը դարձնենք տնտսության զարգացման կարևոր գործիք,

Ապահովենք երկրից մեկնածների արագ վերադարձը։

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Սա դեռ Հայաստանի վերջը չի -հանել, թե չէ կմտածենք, որ վերջը քո օրոք է գալու: Իրոք,երկսայրի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter