HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». էլի էժանանում է

Հայաստանում անշարժ գույքը շարունակում է արժեզրկվել: Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի՝ վերջերս հրապարակած պաշտոնական տվյալները: Անշարժ գույքը էժանանում է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Օրինակ՝ Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի միջինացված գինը 2012 թվականի նոյեմբերին, ըստ անշարժ գույքի պետական կադաստրի, կազմել է 649 դոլար այն դեպքում, երբ 2011 թվականին գինը 675 դոլար էր: Այսպիսով, միայն մեկ տարվա ընթացքում բնակարանները Երևանում էժանացել են միջինը մոտ 4 տոկոսով:

Բացի նրանից, որ նվազել են գները՝ արձանագրվել է նաև բնակարանների առքուվաճառքի թվի կտրուկ նվազում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի նոյեմբերին Երևանում վաճառված բնակարանների թիվը 17,6 տոկոսով քիչ է եղել, քան 2011-ի նույն ժամանակահատվածում:

Սա ուղղակիորեն արտացոլում է Հայաստանի սոցիալ-տնտեսական տխուր իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter