HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». պետական գնումների համակարգում և շինարարության ոլորտում ստուգումներ են սկսվում

«ՉԻ» տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին՝ 2013 թվականի աշխատանքային առաջին օրվա ընթացքում, ՀՀ Վերահսկիչ պալատը պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին:

«ՉԻ» տեղեկություններով՝ պալատի պատմության մեջ առաջին անգամ կառույցը օպերատիվ ստուգումներ և վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ: Սովորաբար պալատը սպասում էր, մինչև բյուջեն «կմսխեին», հետո մտնում և արձանագրում էր, թե որ գերատեսչությունը ինչ չարաշահումներ է արել: Հիմա կարգը փոխվել է, և պալատը ի սկզբանե վերահսկելու է, թե ինչպես է կատարվում բյուջեն:

Ի դեպ, այս տարի Վերահսկիչ պալատը թիրախավորել է երկու ոլորտ՝ պետական գնումների համակարգը և շինարարության ոլորտը:

Իշխան Զաքարյանն առաջարկել է խորհրդարանական խմբակցություններին համագործակցել պալատի հետ և ամեն խմբակցությունից ներկայացուցիչներ հրավիրել՝ մասնակցելու պալատի նիստերին և ստուգումներին:

ՀԱԿ-ից պալատի աշխատանքներին մասնակցելու է Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը: ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն նույնպես համաձայնել են ներկայացուցիչներ «գործուղել» պալատ: Չի բացառվում, որ այսօրվա նիստին ԱԺ այս պատգամավոր-պատվիրակներից ևս մասնակիցներ լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter