HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման վերաբերյալ ստորագրահավաքը տեղադրվել է Սպիտակ տան կայքում

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով Բարաք Օբամային առաջարկվում էր կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը, արդեն տեղադրված է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում՝ https://petitions.whitehouse.gov/petitions :

Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների՝ եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազար ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարաք Օբաման:

Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև ոչ հայկական անուններ կրող մարդիկ, այդ թվում նաև թուրքեր:

Երևանի ժամանակով հունվարի 6-ին սկսված այս ստորագրահավաքին արդեն անդրադարձել են նաև թուրքական և ռուսական լրատվական կայքերը:

Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել “sign this petition” կոճակը:

Ստորագրահավաքին հետևելու, ինչպես նաև ստորագրողների թիվը տեսնելու համար պետք է սեղմել https://petitions.whitehouse.gov/petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C?utm_source=wh.gov&utm_medium=shorturl&utm_campaign=shorturl հղումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter