HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու օրում փրկարարները ձյան միջից դուրս են բերել առնվազն 23 մարդու և 38 մեքենա

Հունվարի 7-ին Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն ամենագնաց մեքենայով Շենավան-Արագած, Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհահատվածներում ձյան արգելափակումից դուրս է բերել 23 տրանսպորտային միջոց:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնաց մեքենայով: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 6 տրանսպորտային միջոց:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնաց մեքենայով: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաների ուղևորներին (19 մարդ) տեղափոխել են Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Նույն օրը Ապարանի մարտական հաշվարկն ամենագնաց ավտոմեքենայով Ափնա-Արա, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածներում ձյան արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա, իսկ 2 ավտոմեքենաների ուղևորների տեղափոխել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Հունվարի 8-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Արագած-Ալագյազ-Գեղարոտ ճանապարհահատվածում ձյան արգելափակումից դուրս են բերել 6 տրանսպորտային միջոց, որոնց 2 ուղևորներին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter