HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ օրում Հայաստանում շմոլ գազից թունավորվել է 11 մարդ

Հունվարի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Սարի Թաղի 2-րդ փողոցի թիվ 14 տնից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նշված հասցեի 2 բնակիչ: Ըստ հիվանդների հարազատների հայտարարության՝ նրանք թունավորվել են լոգարանում:

Հունվարի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 2008 թ. ծնված Աննա և 2011 թ. ծնված Անի Խոտիկյանները, որոնք, ըստ ծնողների հայտարարության, տան խոհանոցում թունավորվել են ջեռուցման կաթսայի գազի արտահոսքից: Հանգամանքները պարզվում են:

Հունվարի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վարդենիկ գյուղի 7 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը տան խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքից:

Ոստիկանությունը քննում է այս բոլոր դեպքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter