HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ. «Հայանտառի» աշխատակիցները յուրացում են կատարել և չարաշահել լիազորությունները

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ՝ յուրացնելով խոշոր չափի գումար:

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկելու և ստուգելու կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter