HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցով վճռաբեկ բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012թ. հոկտեմբերի 17-ի որոշման:

Հիշեցնենք, որ հայցվորը, դիմելով դատարան, պահանջել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած, ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին և կազմակերպությանը վիրավորելու համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրել և հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր 2012թ. հուլիսի 20-ի վճռով հայցը մերժել էր:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 2012թ. հոկտեմբերի 17-ի որոշմամբ կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել էր:

Հայցվորը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 2012թ. հոկտեմբերի 17-ի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

Վճռաբեկ դատարանն իր 2012թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ պատճառաբանելով, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված, գործի ելքի վրա ազդած դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, ինչպես նաև բերված բողոքը չի համապատասխանում քաղ.դատ.օր.-ով նախատեսված պահանջներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter