HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Գյումրիում. 78-ամյա կնոջը խեղդամահ են արել, ապա հրկիզել տնակը

Հունվարի 2-ին՝ ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը՝ ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին:

Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է:

Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղդամահ է արել և տնակը հրկիզել է 1987 թ. ծնված Արեգնազ Բաղդասարյանը:

Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ստամբուլի իր բնակարանում 84-ամյա հայ կնոջը դաժանաբար սպանեցին: Սա էլ Գյումրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter