HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». առայժմ գաղտնիք է

Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին թերթին հայտնել է «Շարմ» հոլդինգի տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը: 

Տեսահոլովակը նկարահանում է հենց «Շարմ» հոլդինգը: Ջաղինյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե ովքեր են երգի կատարողները, ովքեր են նկարահանվում տեսահոլովակում՝ համարելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրելը կոռեկտ չէ: Նա միայն ասել է, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակը ստեղծվում է, նվիրված է Սերժ Սարգսյանին: Ջաղինյանը հայտնել է նաեւ, որ «Շարմը» չի զբաղվում Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավով: Ընկերությունը որոշ հատվածի պատասխանատվությունն է միայն վերցրել եւ սահմանափակվել տեսահոլովակ նկարահանելով: Իսկ ամբողջ քարոզարշավի պատասխանատվությունը, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ից, կիսում են մի քանի ՀՀԿ-ականներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter