HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դեպի ապահով Հայաստան... հնարավո՜ր է

Պատասխանելով այն հարցին, թե որն է լինելու իր նախընտրական կարգախոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ «Հնարավոր է»: 

«ՉԻ»- Սա, իհարկե, շատ լավ կարգախոս է: Ափսոս միայն, որ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ համատեքստում է հնչում այդ կարգախոսը եւ ինչ է նշանակում: Օրինակ, եթե մարդն ինչ-որ մեկին ինչ-որ տեղ է հրավիրում, ու նա ասում է, որ հնարավոր է՝ գա, դա նշանակում է, որ հնարավոր է նաեւ՝ չգա: Այսինքն՝ տվյալ դեպքում «Հնարավոր է»-ն նշանակում է «Բալքիմ»: Եվ այդ կարգախոսը, նկատենք, լիովին համապատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի անկոտրում ոգուն:

Մյուս կողմից, սակայն, ակտիվ քարոզարշավի փուլում կարգախոսը կարող է շատ արդյունավետ աշխատել, մանավանդ եթե հիշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սովորություն ունի իր մարզային հանդիպումները «համընկեցնել» Սերժ Սարգսյանի հանդիպումների հետ:

Պատկերացնու՞մ եք՝ ինչ սիրուն կստացվի: Բեմ է բարձրանում Սերժ Սարգսյանն ու հուզմունքից փոքր-ինչ խզված ձայնով գոչում. «Դեպի ապահով Հայաստան», որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը բացականչում է. «Հնարավո՜ր է»: Այ դա կլինի իսկապես քաղաքակիրթ պայքար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter