HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունըտեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը12.00-ի դրությամբ բոլորավտոճանապարհները հիմնականումդժվարանցանելի են:

Փակ է Սելիմի լեռնանցքը,Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Եղվարդ-Արագյուղ-Հարթավան  ճանապարհահատվածները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի,Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter