HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9-ամյա Տիգրանի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Երեկ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին  սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:

Տիգրան  Պապիկյանը պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է  ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է  համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է  սննդով և հագուստով, մինչ պարզվեն  երեխայի` գիշերօթիկ հաստատությունից  փախուստի բոլոր հանգամանքները: 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, ինչի հետևանքով նա փախել է գիշերօթիկից: 

Պաշտպանի աշխատակազմը հետևողական է Տիգրանի գործի ընթացքին և սպասում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և ոստիկանության պատասխան գրություններին:

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter