HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ-ի այցելուների մոտ դեղահաբ եւ թմրանյութ են գտել

Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր:

Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ  «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն: Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter