HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները դուրս են բերել արգելափակված մեքենաները

Հունվարի 9-ին` ժամը 09.51-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միթսուբիշի» մակնիշի 17 ԼՏ 516 պ/հ ավտոմեքենան: 

***

Նույն օրը, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Շահումյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «ՌԱՖ» մակնիշի 62 ՍԼ 162 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ավետիսյան): 

***

Նույն օրը, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևե­կե­լի հատվածից և արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 91 ՍԼ 001 պ/հ ավտոմեքենան: 

***

Նույն օրը, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:

Ժամը 17.28-ից մինչ 22.22-ը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ի մոտ, փրկարար­նե­րը ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել  5 ավտոմեքենա: 

***

Նույն օրը, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Վարդենիսի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անհրաժեշտ է օգնու­թյուն:

Դեպքի վայր է մեկնել ամենագնացը:

Հրշեջ-փրկարարները Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում` ձնակույ­տից, դուրս են բերել  Ա. Թադևոսյանին պատկանող «ՎԱԶ-2121» մանկիշի 18 ՍԼ 630 պ/հ ավտոմեքենան: 

***

Հունվարի 10-ին` ժամը 03.34-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Երևան ավտոճանա­պարհին` Վանատուր թաղամասի մոտ, ավտոմեքենան` 4 ուղևորով ձնաբքի հետևանքով արգելափակվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձնակույտից դուրս են բերել «ՎԱԶ-2112» մակնիշի 15 ԼԼ 111 պ/հ ավտոմեքենան:

***
Հունվարի 9-ին` ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ-Ծաղկավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտ ավտոմեքենան' 7 ուղևորով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները, ավտոկռունկի օգնությամբ, ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 43 ՏՕ 820 պ/հ ավտոմեքենան:
Տուժածներ չկան:

***
Հունվարի 9-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Հոնդա» մակնիշի 56 SS 555 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, վարորդ' 1986 թ. ծնված Կարեն Մխիթարյանը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Էջմիածնի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ' տուժածի վիճակը բավարար է: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter